{"title":"– «Գեղարվեստական տեքստ» հասկացության սահմանման հիմնախնդիրներն ու տիպաբանական առանձնահատկությունները","authors":"Հռիփսիմե Զաքարյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.3.026","DOIUrl":null,"url":null,"abstract":" «Տեքստ» հասկացության իմաստի, վերջինիս գործառույթների ու բնորոշումների սահմանումները բազմաբնույթ ու բազմակողմ են, պայմանավորված նրանով, թե որ ուղղության շրջանակներում է այն ուսումնասիրվում: Հետևապես, նրա հետազոտման բազմաճյուղ եզրերը համապատասխանաբար պահանջելու են տարբեր մոտեցումներ:\nՀոդվածում գեղարվեստական տեքստը սահմանվում է որպես կառուցվածքային ամբողջականությամբ օժտված հաղորդակցական յուրահատուկ միավոր, հաղորդակցման բարդագույն ձև, որն իր մեջ կրում է կոնկրետ (հուզական, տրամաբանական, գեղագիտական և այլն) տեղեկատվություն, հատկանշվում հեղինակային առանձնահատուկ ոճով ու աշխարհայացքային-գաղափարական կողմնորոշումներով: Տեքստի հեղինակը, ստեղծագործությունն ու ընթերցողը գտնվում են անմիջական փոխհարաբերակցության մեջ, մշտապես փոխազդում մեկը մյուսին:\nՀոդվածի նպատակն է սահմանել «տեքստ» հասկացության բովանդակությունն ու վերջինիս էական բնորոշումները:\nՆշված նպատակի իրագործման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.\n1.տարաբնույթ գիտական մոտեցումների դիրքերից սահմանել «տեքստ» եզրույթը՝ մասնավորված գործածությամբ ու նշանակությամբ,\n2.լուսաբանել հեղինակ-ստեղծագործություն-ընթերցող փոխհարաբերությունը,\n3.որոշարկել հեղինակային ոճ հասկացությունն ու վերջինիս դերը գեղարվեստական տեքստի իմաստակերտման խնդրում:\nՀոդվածի տեսական հիմքն են կազմում Ու. Էկոյի, Ռ. Բարտի, Մ. Բախտինի, Հ.-Գ. Գադամերի և այլոց գեղարվեստական տեքստի առանձին սկզբունքներին նվիրված գիտական հետազոտությունները:\nՀոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության մեթոդը, համակարգման և ընդհանրացման մեթոդները:\nՀոդվածի թեման արդիական է, քանի որ տեքստ հասկացության հիմնախնդիրների ու դրանց առանձնահատկությունների ուսումնասիրությունն այսօր էլ ամենամեծ տարածում ունեցող ուղղություններից է ժամանակակից գիտության մեջ:","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"67 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-11-18","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.3.026","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
«Տեքստ» հասկացության իմաստի, վերջինիս գործառույթների ու բնորոշումների սահմանումները բազմաբնույթ ու բազմակողմ են, պայմանավորված նրանով, թե որ ուղղության շրջանակներում է այն ուսումնասիրվում: Հետևապես, նրա հետազոտման բազմաճյուղ եզրերը համապատասխանաբար պահանջելու են տարբեր մոտեցումներ:
Հոդվածում գեղարվեստական տեքստը սահմանվում է որպես կառուցվածքային ամբողջականությամբ օժտված հաղորդակցական յուրահատուկ միավոր, հաղորդակցման բարդագույն ձև, որն իր մեջ կրում է կոնկրետ (հուզական, տրամաբանական, գեղագիտական և այլն) տեղեկատվություն, հատկանշվում հեղինակային առանձնահատուկ ոճով ու աշխարհայացքային-գաղափարական կողմնորոշումներով: Տեքստի հեղինակը, ստեղծագործությունն ու ընթերցողը գտնվում են անմիջական փոխհարաբերակցության մեջ, մշտապես փոխազդում մեկը մյուսին:
Հոդվածի նպատակն է սահմանել «տեքստ» հասկացության բովանդակությունն ու վերջինիս էական բնորոշումները:
Նշված նպատակի իրագործման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.
1.տարաբնույթ գիտական մոտեցումների դիրքերից սահմանել «տեքստ» եզրույթը՝ մասնավորված գործածությամբ ու նշանակությամբ,
2.լուսաբանել հեղինակ-ստեղծագործություն-ընթերցող փոխհարաբերությունը,
3.որոշարկել հեղինակային ոճ հասկացությունն ու վերջինիս դերը գեղարվեստական տեքստի իմաստակերտման խնդրում:
Հոդվածի տեսական հիմքն են կազմում Ու. Էկոյի, Ռ. Բարտի, Մ. Բախտինի, Հ.-Գ. Գադամերի և այլոց գեղարվեստական տեքստի առանձին սկզբունքներին նվիրված գիտական հետազոտությունները:
Հոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության մեթոդը, համակարգման և ընդհանրացման մեթոդները:
Հոդվածի թեման արդիական է, քանի որ տեքստ հասկացության հիմնախնդիրների ու դրանց առանձնահատկությունների ուսումնասիրությունն այսօր էլ ամենամեծ տարածում ունեցող ուղղություններից է ժամանակակից գիտության մեջ: