{"title":"Հուզական եվ հայեցողական կյանքի մշակույթ․ հիմունքների բացահայտման պարադոքսը","authors":"Էդ. Շ. Հարությունյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.3.003","DOIUrl":null,"url":null,"abstract":"Մտադրությունները սահմանազանցում են ենթադրում, և մեր մտածողությունը մշտապես լուսանցքային է։ Բայց մտերմիկ, պարզ ու հասկանալի, մի խոսքով՝ իր ստեղծած պատկերով աշխարհ ունենալու համար «մշակութային մարդու» մեր տեսակը մտադրությունները չափավորելու, սեփական ազատությունները սահմանափակելու և իր հնարավոր երջանկության մի մասը ինքնակամ զոհաբերելու գնով ստեղծեց կյանքը կազմակերպող ու կանոնակարգող մասնակի անվտանգություն սոցիոմշակութային մի միջավայր, որտեղ կարող էր դիմակայել իր ներսում ծվարած կենդանական բնազդներին։ Բայց վտանգը ոչ միայն իր ներսում էր, այլև իր իսկ կողմից կառուցարկված սոցիալական այն աշխարհի,որի զարգացման ամեն մի հաջորդ փուլում «կայունության արտադրության» կազմակերպման քաղաքակրթական, մշակութային, սոցիալական ու ազգային հիմունքները դառնում են ավելի հակասական ու հարըմբռնելի։ \n Ինչպես անցյալում, այնպես էլ քաղաքակրթական ու գաղափարական բախումների ու խորքային փոխակերպումների մեր ժամանակներում «կայունության արտադրությունը» ոչ միայն սոցիալական համակարգի արդյունավետ գործառնության ելակետային նախադրյալ է, այլև ազգային ու պետական կյանքի կազմակերպվածության, արտաքին ու ներքին վտանգներն զգալու և կանխելու համակարգային ընկալունակության և հասարակության բարոյական հուսալիության գրավական։ Հանգամանքներ, որոնք կանխորոշում են առօրյա կյանքի կազմակերպման ու կանոնակարգման հիմնահարցի տեսական ու գործնական արդիականությունը։ \n \n ","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"24 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-11-18","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.3.003","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Մտադրությունները սահմանազանցում են ենթադրում, և մեր մտածողությունը մշտապես լուսանցքային է։ Բայց մտերմիկ, պարզ ու հասկանալի, մի խոսքով՝ իր ստեղծած պատկերով աշխարհ ունենալու համար «մշակութային մարդու» մեր տեսակը մտադրությունները չափավորելու, սեփական ազատությունները սահմանափակելու և իր հնարավոր երջանկության մի մասը ինքնակամ զոհաբերելու գնով ստեղծեց կյանքը կազմակերպող ու կանոնակարգող մասնակի անվտանգություն սոցիոմշակութային մի միջավայր, որտեղ կարող էր դիմակայել իր ներսում ծվարած կենդանական բնազդներին։ Բայց վտանգը ոչ միայն իր ներսում էր, այլև իր իսկ կողմից կառուցարկված սոցիալական այն աշխարհի,որի զարգացման ամեն մի հաջորդ փուլում «կայունության արտադրության» կազմակերպման քաղաքակրթական, մշակութային, սոցիալական ու ազգային հիմունքները դառնում են ավելի հակասական ու հարըմբռնելի։
Ինչպես անցյալում, այնպես էլ քաղաքակրթական ու գաղափարական բախումների ու խորքային փոխակերպումների մեր ժամանակներում «կայունության արտադրությունը» ոչ միայն սոցիալական համակարգի արդյունավետ գործառնության ելակետային նախադրյալ է, այլև ազգային ու պետական կյանքի կազմակերպվածության, արտաքին ու ներքին վտանգներն զգալու և կանխելու համակարգային ընկալունակության և հասարակության բարոյական հուսալիության գրավական։ Հանգամանքներ, որոնք կանխորոշում են առօրյա կյանքի կազմակերպման ու կանոնակարգման հիմնահարցի տեսական ու գործնական արդիականությունը։