{"title":"ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԵՎ ՈՉ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ","authors":"Կամո Երեմի Վարդանյան","doi":"10.46991/sbmp/2022.5.2.075","DOIUrl":null,"url":null,"abstract":"Տարբեր երկրներում ընթացող պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամերը, սուիցիդների կանխարգելման ոլորտում պետական հստակ քաղաքականության բացակայությունը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ գործընթացները, մարդկանց տարաբնույթ հիվանդությունների ահագնացող չափերը լոկ մի քանի պատճառներն են անձի այն ինքնաքայքայիչ վարքի ծայրահեղ ձևի, որին գիտության մեջ անվանում են սուիցիդ: Ժամանակակից մարդը հարկադրված է անընդհատ ենթարկվել տարատեսակ ֆրուստրածին և սթրեսածին ներգործությունների, որոնք մարդուն կանգնեցնում են համապատասխան ադապտիվ վարք դրսևորելու անհրաժեշտության առջև: Այն մարդիկ, ում հոգեբանական պաշտպանական մեխանիզմները ավելի թույլ են կամ չափազանց երկար ժամանակի ընթացքում գտնվել են հոգետրավմատիկ ազդեցությունների ներքո, որպես այդպիսի «ադապտիվ» վարք՝ հաճախ ընտրում են աուտոագրեսիաների տաբեր ձևեր: Այս համատեքստում առավել գերզգայուն հիմնախնդիր է երեխաների և դեռահասների իրականացրած սուիցիդները և սուիցիդալ փորձերը: Գիտության մեջ, եթե չափահասների սուիցիդների վերաբերյալ առկա են համեմատաբար բավարար քանակով հետազոտություններ, ապա երեխաների և դեռահասների սուիցիդները խորությամբ, համակարգված և լիարժեք ուսումնասիրության չեն ենթարկվել. այս ոլորտում առկա են բազմաթիվ բացեր, հիմնախնդիրներ: \nԱյդ նպատակով ուսումնասիրել ենք վերջին 20 տարիների ընթացքում երեխաների և դեռահասների ինքնասպանությանը վերաբերող մեզ հասնելի 48 քրեական գործեր, դատահոգեբանական փորձաքննության ներկայացված մի շարք նյութեր, արտերկրի ճանաչված մասնագետների հետազոտություններ, ժամանակակից հոդվածներ: Հետազոտությունն իրականացվել է ռետրոսպեկտիվ վերլուծության, ռետրոսպեկտիվ աուտոպսիայի, փորձագիտական զրույցի, կոնտենտ և անհրաժեշտ այլ մեթոդներով, ինչպես նաև հատուկ մասնագիտական գրականության վերլուծության միջոցով: \nՄանկական սուիցիդներին բնորոշ է այն, որ երեխանները նախքան սուիցիդը չեն ըմբռնում մահվան անդարձելիությունը. արդյունքում նրանց մոտ բացակայում է մահվան գիտակցված վախը, որն էլ հանգեցնում է չկանխամտածված, դիպվածային և իմպուլսիվ սուիցիդների: Նախասուիցիդալ փուլում բացակայում է սուիցիդալ հակման շարժը՝ սուիցիդալ մտքերից մինչև սուիցիդալ որոշում, սուիցիդի իմաստի տիպաբանությունը և սուիցիդի գործոնները: \nԴեռահասների սուիցիդների հիմքում ընկած է «դեստրուկտիվ հակումը», որի պատճառով նրանց սուիցիդի դիմելու հավանականությունը մեծանում է, նախասուիցիդի տևողությունը կարճանում, մինչև անգամ փոքր սթրեսորների և ֆրուստրատորների ազդեցությամբ սուիցիդալ հակազդման հավանականությունը մեծանում: \nՍուիցիդների կանխարգելման նպատակով առաջարկվում է ստեղծել աուտոդեստրուկտիվ վարքի ուսումնասիրման գիտական կենտրոն, որի գործունեությունը պետք է միտված լինի երևույթի գիտական ուսումնասիրմանը, այս բնագավառում առկա գիտական ներուժի զարգացման ապահովմանը, արդյունավետ օգտագործմանը, աուտոդեստրուկցիաներին և սուիցիդներին վերաբերող մենագրությունների, գրքերի, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների հրատարակմանը, գործընթացի մշտադիտարկմանը, սուիցիդալ հակման ախտորոշման և վերականգնողական աշխատանքների ուղղորդմանը, այդ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը:","PeriodicalId":441121,"journal":{"name":"Modern Psychology","volume":"20 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-08-28","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Modern Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/sbmp/2022.5.2.075","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԵՎ ՈՉ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տարբեր երկրներում ընթացող պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամերը, սուիցիդների կանխարգելման ոլորտում պետական հստակ քաղաքականության բացակայությունը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ գործընթացները, մարդկանց տարաբնույթ հիվանդությունների ահագնացող չափերը լոկ մի քանի պատճառներն են անձի այն ինքնաքայքայիչ վարքի ծայրահեղ ձևի, որին գիտության մեջ անվանում են սուիցիդ: Ժամանակակից մարդը հարկադրված է անընդհատ ենթարկվել տարատեսակ ֆրուստրածին և սթրեսածին ներգործությունների, որոնք մարդուն կանգնեցնում են համապատասխան ադապտիվ վարք դրսևորելու անհրաժեշտության առջև: Այն մարդիկ, ում հոգեբանական պաշտպանական մեխանիզմները ավելի թույլ են կամ չափազանց երկար ժամանակի ընթացքում գտնվել են հոգետրավմատիկ ազդեցությունների ներքո, որպես այդպիսի «ադապտիվ» վարք՝ հաճախ ընտրում են աուտոագրեսիաների տաբեր ձևեր: Այս համատեքստում առավել գերզգայուն հիմնախնդիր է երեխաների և դեռահասների իրականացրած սուիցիդները և սուիցիդալ փորձերը: Գիտության մեջ, եթե չափահասների սուիցիդների վերաբերյալ առկա են համեմատաբար բավարար քանակով հետազոտություններ, ապա երեխաների և դեռահասների սուիցիդները խորությամբ, համակարգված և լիարժեք ուսումնասիրության չեն ենթարկվել. այս ոլորտում առկա են բազմաթիվ բացեր, հիմնախնդիրներ:
Այդ նպատակով ուսումնասիրել ենք վերջին 20 տարիների ընթացքում երեխաների և դեռահասների ինքնասպանությանը վերաբերող մեզ հասնելի 48 քրեական գործեր, դատահոգեբանական փորձաքննության ներկայացված մի շարք նյութեր, արտերկրի ճանաչված մասնագետների հետազոտություններ, ժամանակակից հոդվածներ: Հետազոտությունն իրականացվել է ռետրոսպեկտիվ վերլուծության, ռետրոսպեկտիվ աուտոպսիայի, փորձագիտական զրույցի, կոնտենտ և անհրաժեշտ այլ մեթոդներով, ինչպես նաև հատուկ մասնագիտական գրականության վերլուծության միջոցով:
Մանկական սուիցիդներին բնորոշ է այն, որ երեխանները նախքան սուիցիդը չեն ըմբռնում մահվան անդարձելիությունը. արդյունքում նրանց մոտ բացակայում է մահվան գիտակցված վախը, որն էլ հանգեցնում է չկանխամտածված, դիպվածային և իմպուլսիվ սուիցիդների: Նախասուիցիդալ փուլում բացակայում է սուիցիդալ հակման շարժը՝ սուիցիդալ մտքերից մինչև սուիցիդալ որոշում, սուիցիդի իմաստի տիպաբանությունը և սուիցիդի գործոնները:
Դեռահասների սուիցիդների հիմքում ընկած է «դեստրուկտիվ հակումը», որի պատճառով նրանց սուիցիդի դիմելու հավանականությունը մեծանում է, նախասուիցիդի տևողությունը կարճանում, մինչև անգամ փոքր սթրեսորների և ֆրուստրատորների ազդեցությամբ սուիցիդալ հակազդման հավանականությունը մեծանում:
Սուիցիդների կանխարգելման նպատակով առաջարկվում է ստեղծել աուտոդեստրուկտիվ վարքի ուսումնասիրման գիտական կենտրոն, որի գործունեությունը պետք է միտված լինի երևույթի գիտական ուսումնասիրմանը, այս բնագավառում առկա գիտական ներուժի զարգացման ապահովմանը, արդյունավետ օգտագործմանը, աուտոդեստրուկցիաներին և սուիցիդներին վերաբերող մենագրությունների, գրքերի, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների հրատարակմանը, գործընթացի մշտադիտարկմանը, սուիցիդալ հակման ախտորոշման և վերականգնողական աշխատանքների ուղղորդմանը, այդ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը: