{"title":"Երաժշտության վերլուծության նոր մեթոդներ և հեռանկարներ (հայ երաժշտության օրինակով)","authors":"Տաթևիկ Շախկուլյան","doi":"10.54503/2579-2830-2022.1(7)-116","DOIUrl":null,"url":null,"abstract":"Հոդվածում քննարկվում է հայոց «Սասնա ծռեր» էպոսի՝ բանավոր ավանդույթով պահպանված երգերը համակարգչային վերլուծության ենթարկելու մի փորձ։ The Humdrum Toolkit համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս վերլուծելու էպոսի երգերը և նոր մոտեցումներով պարզաբանելու որոշ հարցեր։ Վերլուծությունը կատարվել է հոդվածի հեղինակի (երաժշտագետ), համակարգչային ինժեներ Էրիկա Բիսեզիի և երաժշտական հոգեբան Ռիչարդ Փարնկուտի գիտական համագործակցությամբ: Էպոսի երգերի հիմքում ընկած հնչյունաշարերը ներկայացնում են կցվող կվարտաներ տոնիկական հնչյունի վրա (Ռե1-Սոլ1-Դո2` Ռե տոնիկայի պայմաններում)։ Այսպիսի կառուցվածքը լիովին համապատասխանում է Կոմիտաս Վարդապետի՝ հայ ավանդական երաժշտության վերաբերյալ առաջադրած տեսությանը։ Կոմիտասն իր տեսությունը ներկայացրել էր ավանդական երաժշտագիտության մոտեցմամբ՝ կիրառելով հայ երաժշտության էությանը համապատասխան վերլուծության նոր մեթոդներ, իսկ համակարգչային վերլուծության մեթոդը ենթադրում է մաթեմատիկական հաշվարկ։ Հոդվածի հեղինակը կարևորում է այս մոտեցմամբ հայ երաժշտության վերլուծությունը, քանի որ արդի համաշխարհային երաժշտագիտական ուղղություններում համակարգչային հաշվարկը համարվում է «գիտական»՝ ի հակադրություն դասական վերլուծական մեթոդների։ Հայ երաժշտական երգացանկի ծրագրային վերլուծությունը լիովին ապացուցում է Կոմիտասի տեսության իրավացիությունը։ Ակնհայտ է, որ այս մեթոդը թույլ կտա բացահայտել հայ երաժշտության վերլուծության նոր հեռանկարներ։","PeriodicalId":40461,"journal":{"name":"AM Journal of Art and Media Studies","volume":"72 1","pages":""},"PeriodicalIF":0.1000,"publicationDate":"2022-09-16","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"AM Journal of Art and Media Studies","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.54503/2579-2830-2022.1(7)-116","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"0","JCRName":"ART","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Հոդվածում քննարկվում է հայոց «Սասնա ծռեր» էպոսի՝ բանավոր ավանդույթով պահպանված երգերը համակարգչային վերլուծության ենթարկելու մի փորձ։ The Humdrum Toolkit համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս վերլուծելու էպոսի երգերը և նոր մոտեցումներով պարզաբանելու որոշ հարցեր։ Վերլուծությունը կատարվել է հոդվածի հեղինակի (երաժշտագետ), համակարգչային ինժեներ Էրիկա Բիսեզիի և երաժշտական հոգեբան Ռիչարդ Փարնկուտի գիտական համագործակցությամբ: Էպոսի երգերի հիմքում ընկած հնչյունաշարերը ներկայացնում են կցվող կվարտաներ տոնիկական հնչյունի վրա (Ռե1-Սոլ1-Դո2` Ռե տոնիկայի պայմաններում)։ Այսպիսի կառուցվածքը լիովին համապատասխանում է Կոմիտաս Վարդապետի՝ հայ ավանդական երաժշտության վերաբերյալ առաջադրած տեսությանը։ Կոմիտասն իր տեսությունը ներկայացրել էր ավանդական երաժշտագիտության մոտեցմամբ՝ կիրառելով հայ երաժշտության էությանը համապատասխան վերլուծության նոր մեթոդներ, իսկ համակարգչային վերլուծության մեթոդը ենթադրում է մաթեմատիկական հաշվարկ։ Հոդվածի հեղինակը կարևորում է այս մոտեցմամբ հայ երաժշտության վերլուծությունը, քանի որ արդի համաշխարհային երաժշտագիտական ուղղություններում համակարգչային հաշվարկը համարվում է «գիտական»՝ ի հակադրություն դասական վերլուծական մեթոդների։ Հայ երաժշտական երգացանկի ծրագրային վերլուծությունը լիովին ապացուցում է Կոմիտասի տեսության իրավացիությունը։ Ակնհայտ է, որ այս մեթոդը թույլ կտա բացահայտել հայ երաժշտության վերլուծության նոր հեռանկարներ։