{"title":"Ավշատար համակարգի տեսապատկերման ժամանակակից մեթոդների կիրառման հնարավորությունները պլաստիկ վիրաբուժության մեջ","authors":"","doi":"10.54235/27382737-2022.v2.2-30","DOIUrl":null,"url":null,"abstract":"Ավշատար (լիմֆատիկ) համակարգի (ԱՀ) տեսապատկերման մեթոդները, որոնք համապատասխանում են կլինիցիստների ժամանակակից պահանջներին, բժշկագիտության արդիական խնդիրներից մեկն են: Ներկայումս տեսապատկերման/վիզուալացման մեթոդները շարունակում են ակտիվորեն կատարելագործվել՝ ներդրվում են նորերը, ի հայտ են գալիս էլ ավելի զգայուն սարքեր։ Սույն աշխատությունը տրամադրում է ԱՀ-ի տեսապատկերման հիմնական գոյություն ունեցող մեթոդների համեմատական վերլուծություն` նշելով կլինիկական և փորձարարական պայմաններում կիրառման հնարավորությունները, ներկայացնելով մեթոդների առավելություններն ու թերությունները։ ԱՀ-ի տեսապատկերման համար օգտագործվող մեթոդների հիմնական խմբերն են՝ ուղղակի կամ ինվազիվ (լիմֆանգիոսցինտիգրաֆիա) և անուղղակի կամ նվազագույն ինվազիվ (մագնիսառեզոնանսային, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային, ֆլյուորեսցենտային) մեթոդներ: Մեթոդների առանձնահատկություններն են՝ զգայունություն, երկարաձգություն, սպեցիֆիկություն, հյուսվածքների մեջ ներթափանցման խորություն։ Տրված են ԱՀ տեսապատկերման մեթոդների կիրառման օրինակներ՝ ավշային դրենաժի դինամիկ կարգավիճակը ուսումնասիրելու և պահակային ավշային հանգույցների տեղայնացումը որոշելու համար։ Նկարագրված են ինչպես համաշխարհային պրակտիկայում, այնպես էլ Հայատանում օգտագործվող կոնտրաստանյութերը: Սահմանված է պլաստիկ վիրաբուժության կիրառման համար առավել հարմար տեսապատկերման մեթոդը։","PeriodicalId":117806,"journal":{"name":"Armenian Journal of Health & Medical Sciences","volume":"6 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-12-30","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Armenian Journal of Health & Medical Sciences","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.54235/27382737-2022.v2.2-30","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Ավշատար (լիմֆատիկ) համակարգի (ԱՀ) տեսապատկերման մեթոդները, որոնք համապատասխանում են կլինիցիստների ժամանակակից պահանջներին, բժշկագիտության արդիական խնդիրներից մեկն են: Ներկայումս տեսապատկերման/վիզուալացման մեթոդները շարունակում են ակտիվորեն կատարելագործվել՝ ներդրվում են նորերը, ի հայտ են գալիս էլ ավելի զգայուն սարքեր։ Սույն աշխատությունը տրամադրում է ԱՀ-ի տեսապատկերման հիմնական գոյություն ունեցող մեթոդների համեմատական վերլուծություն` նշելով կլինիկական և փորձարարական պայմաններում կիրառման հնարավորությունները, ներկայացնելով մեթոդների առավելություններն ու թերությունները։ ԱՀ-ի տեսապատկերման համար օգտագործվող մեթոդների հիմնական խմբերն են՝ ուղղակի կամ ինվազիվ (լիմֆանգիոսցինտիգրաֆիա) և անուղղակի կամ նվազագույն ինվազիվ (մագնիսառեզոնանսային, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային, ֆլյուորեսցենտային) մեթոդներ: Մեթոդների առանձնահատկություններն են՝ զգայունություն, երկարաձգություն, սպեցիֆիկություն, հյուսվածքների մեջ ներթափանցման խորություն։ Տրված են ԱՀ տեսապատկերման մեթոդների կիրառման օրինակներ՝ ավշային դրենաժի դինամիկ կարգավիճակը ուսումնասիրելու և պահակային ավշային հանգույցների տեղայնացումը որոշելու համար։ Նկարագրված են ինչպես համաշխարհային պրակտիկայում, այնպես էլ Հայատանում օգտագործվող կոնտրաստանյութերը: Սահմանված է պլաստիկ վիրաբուժության կիրառման համար առավել հարմար տեսապատկերման մեթոդը։