{"title":"ԷԹՆԻԿ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՌԴ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԾ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՈՏ","authors":"Լիլիթ Մնացականյան, Մ. Վ. Գալստյան","doi":"10.46991/sbmp/2022.5.2.067","DOIUrl":null,"url":null,"abstract":"Հայաստանից մշտական բնակության նպատակով մեկնող միգրանտների՝ միգրացիայի իրականացման և նոր վայրում հարմարման գործում հաճախ մեծ դեր ունի միգրանտի էթնիկ ցանցը՝ ընդունող երկրում արդեն հաստատված էթ- նիկ հայերը։ Մշտական բնակության մեկնող միգրանտների զգալի մասը աշխատանքային միգրանտ է, ում ընտանիքի անդամները շարունակում են բնակվել Հայաստանում։ Մեր հետազոտության խնդիրն է ուսումնասիրել մշտական բնակության նպատակով միգրացիա իրականացրած անձի՝ Հայաստանում բնակվող ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի մասին պատկերացումները, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքը։ Հետազոտությունն իրականացվել է 23 անձի հետ, ում ընտանիքի անդամներից գոնե մեկը մշտական բնակության է մեկնել ար- տերկիր։ Հետազոտվողները միգրանտի ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրն են: Հետազոտությունն անցկացվել է որակական մեթոդաբանությամբ՝ կիսակառուցվածքային հարցազրույցի և չներգրավված դիտման մեթոդներով։ Արդյունքների վերլուծության արդյունքում մշտական բնակության մեկնած միգրանտի ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի վերաբերյալ պատկերացումները և դրա հանդեպ վերաբերմունքը բնութագրող երեք հիմնական առանցք է առանձնացվել․ նախ՝ էթնիկ ցանցի մասին պատկերացումը՝ որպես օգնության և ապահովության աղբյուր, ապա էթնիկ ցանցի անդամներից բարձր սպասելիքների առկայությունը, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքի հակասականությունը։ Կարող ենք եզրակացնել, որ էթնիկ ցանցը միգրանտի ընտանիքի անդամների պատկերացումներում կարող է լինել որոշակի պաշտպանիչ գործոն, նույնիսկ ընտանիքի փոխարինիչ, որի հանդեպ ձևավորվում են հաճախ ոչ համարժեք բարձր սպասելիքներ և հակասական վերաբերմունք։","PeriodicalId":441121,"journal":{"name":"Modern Psychology","volume":"99 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-08-28","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Modern Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/sbmp/2022.5.2.067","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Հայաստանից մշտական բնակության նպատակով մեկնող միգրանտների՝ միգրացիայի իրականացման և նոր վայրում հարմարման գործում հաճախ մեծ դեր ունի միգրանտի էթնիկ ցանցը՝ ընդունող երկրում արդեն հաստատված էթ- նիկ հայերը։ Մշտական բնակության մեկնող միգրանտների զգալի մասը աշխատանքային միգրանտ է, ում ընտանիքի անդամները շարունակում են բնակվել Հայաստանում։ Մեր հետազոտության խնդիրն է ուսումնասիրել մշտական բնակության նպատակով միգրացիա իրականացրած անձի՝ Հայաստանում բնակվող ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի մասին պատկերացումները, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքը։ Հետազոտությունն իրականացվել է 23 անձի հետ, ում ընտանիքի անդամներից գոնե մեկը մշտական բնակության է մեկնել ար- տերկիր։ Հետազոտվողները միգրանտի ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրն են: Հետազոտությունն անցկացվել է որակական մեթոդաբանությամբ՝ կիսակառուցվածքային հարցազրույցի և չներգրավված դիտման մեթոդներով։ Արդյունքների վերլուծության արդյունքում մշտական բնակության մեկնած միգրանտի ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի վերաբերյալ պատկերացումները և դրա հանդեպ վերաբերմունքը բնութագրող երեք հիմնական առանցք է առանձնացվել․ նախ՝ էթնիկ ցանցի մասին պատկերացումը՝ որպես օգնության և ապահովության աղբյուր, ապա էթնիկ ցանցի անդամներից բարձր սպասելիքների առկայությունը, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքի հակասականությունը։ Կարող ենք եզրակացնել, որ էթնիկ ցանցը միգրանտի ընտանիքի անդամների պատկերացումներում կարող է լինել որոշակի պաշտպանիչ գործոն, նույնիսկ ընտանիքի փոխարինիչ, որի հանդեպ ձևավորվում են հաճախ ոչ համարժեք բարձր սպասելիքներ և հակասական վերաբերմունք։