{"title":"On Some Peculiarities Of Serfdom In Georgia (From The Middle Ages To The Early Modern Period)","authors":"G. Margaryan","doi":"10.56549/29537819-2022.3-189","DOIUrl":null,"url":null,"abstract":"Վրաստանում ավատատիրական ունեցվածքի բաղկացուցիչ մասն էին կազմում ճորտերը, որոնց շահագործման և ծառայությունների հիման վրա էր կառուցվում ֆեոդալի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կարողությունը: Հարկ է նշել, որ Վրաստանում ճորտերի դասը միաշերտ չէր: Վրացական ճորտատիրությունն ուներ տարբերակիչ առանձնահատկություններ և ամբողջովին չի համապատասխանում «ճորտ» եզրի դասական ընկալմանը: Ավատատիրական կարգերի զարգացմանը զուգընթաց ձևավորվել էին ճորտերի տարբեր շերտեր, որոնք տարբերվում էին իրարից ոչ միայն տնտեսական հնարավորություններով, այլ տիրոջ նկատմամբ պարտավորությունների տեսակներով, իրավունքներով և հասարակության մեջ զբաղեցրած դիրքով: Ճորտ բնակչությունը իր տեսակներով, որպես կանոն, ուշ միջնադարում և վաղ նոր շրջանում Վրաստանում ներկայացվում էր գլեխի կամ կմա եզրերի ներքո: Գոյություն ունեին ճորտերի տարբեր շերտեր` մսախուրի, մոջալաբե, կմա, գլեխի, բոգանո, խիզանի, նեբիերի, նածկալոբևի, մկվիդրի և այլն: Բացի այն, որ վրացական ճորտատիրական համակարգը աչքի էր ընկնում նման բազմաշերտությամբ, այն ուներ ևս մեկ առանձնահատկություն, այն է` ճորտերը ևս կարող էին ունենալ ճորտեր, այսինքն մսախուրին կարող էր ունենալ ճորտեր՝ մկվիդրիներ կամ գլեխիներ, իսկ վերջիններս էլ, օրինակ գլեխին կարող էր ունենալ իր ճորտերը, օրինակ խիզանիներ:","PeriodicalId":425618,"journal":{"name":"Studies in Oriental Sources","volume":"76 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-07-29","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Studies in Oriental Sources","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.56549/29537819-2022.3-189","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Վրաստանում ավատատիրական ունեցվածքի բաղկացուցիչ մասն էին կազմում ճորտերը, որոնց շահագործման և ծառայությունների հիման վրա էր կառուցվում ֆեոդալի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կարողությունը: Հարկ է նշել, որ Վրաստանում ճորտերի դասը միաշերտ չէր: Վրացական ճորտատիրությունն ուներ տարբերակիչ առանձնահատկություններ և ամբողջովին չի համապատասխանում «ճորտ» եզրի դասական ընկալմանը: Ավատատիրական կարգերի զարգացմանը զուգընթաց ձևավորվել էին ճորտերի տարբեր շերտեր, որոնք տարբերվում էին իրարից ոչ միայն տնտեսական հնարավորություններով, այլ տիրոջ նկատմամբ պարտավորությունների տեսակներով, իրավունքներով և հասարակության մեջ զբաղեցրած դիրքով: Ճորտ բնակչությունը իր տեսակներով, որպես կանոն, ուշ միջնադարում և վաղ նոր շրջանում Վրաստանում ներկայացվում էր գլեխի կամ կմա եզրերի ներքո: Գոյություն ունեին ճորտերի տարբեր շերտեր` մսախուրի, մոջալաբե, կմա, գլեխի, բոգանո, խիզանի, նեբիերի, նածկալոբևի, մկվիդրի և այլն: Բացի այն, որ վրացական ճորտատիրական համակարգը աչքի էր ընկնում նման բազմաշերտությամբ, այն ուներ ևս մեկ առանձնահատկություն, այն է` ճորտերը ևս կարող էին ունենալ ճորտեր, այսինքն մսախուրին կարող էր ունենալ ճորտեր՝ մկվիդրիներ կամ գլեխիներ, իսկ վերջիններս էլ, օրինակ գլեխին կարող էր ունենալ իր ճորտերը, օրինակ խիզանիներ: